Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 834. Պահեստային պահատվության պայմանագիր
Հոդված 834. Պահեստային պահատվության պայմանագիր
1. Պահեստային պահատվության պայմանագրով ապրանքային պահեստը (պահառուն) պարտավորվում է վարձատրությամբ պահել ապրանքատիրոջ (պահատուի) կողմից իրեն հանձնված ապրանքները և դրանք վերադարձնել պահպանված վիճակում:
Ապրանքային պահեստ է համարվում ապրանքների պահատվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և պահատվության հետ կապված ծառայություններ մատուցող կազմակերպությունը:
2. Պահեստային պահատվության պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե դրա կնքելը և ապրանքը պահեստ ընդունելը հավաստված է պահեստային փաստաթղթով (հոդված 839):