Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-12-12-ից մինչև 2002-01-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 990. Անձնական ապահովագրության պայմանագիր

գործել է մինչև 2002-01-15Բացել ARLIS-ում

Հոդված 990. Անձնական ապահովագրության պայմանագիր

1. Անձնական ապահովագրության պայմանագրով` մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է, մյուս կողմի (ապահովագրվողի)` պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրական պարգևի) դիմաց, միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական գումարը) ապահովագրվողի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու, նրա որոշակի տարիքի հասնելու կամ նրա կյանքում պայմանագրով նախատեսված այլ իրադարձության (ապահովագրական դեպքի) երևան գալու դեպքերում: Ապահովագրական գումար ստանալու իրավունք ունի այն անձը, ում օգտին պայմանագիրը կնքվել է:

2. Անձնական ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հօգուտ ապահովագրվող անձի, եթե պայմանագրում այլ անձ նշված չէ որպես շահառու: Պայմանագրով, որում որպես շահառու այլ անձ նշված չէ, ապահովագրված անձի մահվան դեպքում շահառուներ են ճանաչվում ապահովագրված անձի ժառանգները:

3. Հօգուտ ապահովագրված անձ չհամարվող անձի անձնական ապահովագրության պայմանագիրը` ներառյալ հօգուտ ապահովագրված անձ չհամարվող ապահովագրվողի, կարող է կնքվել միայն ապահովագրված անձի գրավոր համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում ապահովագրված անձի, իսկ այդ անձի մահվան դեպքում` նրա ժառանգների հայցով` պայմանագիրը կարող է ճանաչվել անվավեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։