Հոդված 998. Ապահովագրության պայմանագրի էական պայմանները
Հոդված 998. Ապահովագրության պայմանագրի էական պայմանները
1. Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրվողի և ապահովագրողի միջև պետք է համաձայնություն ձեռք բերվի`
1) ապահովագրության օբյեկտ հանդիսացող որոշակի գույքի կամ այլ գույքային շահի վերաբերյալ.
2) այն իրադարձության բնույթի վերաբերյալ, որի վրա հասնելու դեպքում իրականացվում է ապահովագրությունը (ապահովագրական դեպք).
3) ապահովագրական գումարի չափի մասին.
4) պայմանագրի գործողության ժամկետի մասին:
2. Անձնական ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրվողի և ապահովագրողի միջև պետք է համաձայնություն ձեռք բերվի`
1) ապահովագրված անձի վերաբերյալ.
2) ապահովագրված անձի կյանքում այն իրադարձության բնույթի վերաբերյալ, որի վրա հասնելու դեպքում իրականացվում է ապահովագրությունը (ապահովագրական դեպք).
3) ապահովագրական գումարի չափի վերաբերյալ.
4) պայմանագրի գործողության ժամկետի վերաբերյալ: