Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 271. Կառուցվող բնակելի տների, շենքերի և շինությունների հիփոթեքը
Հոդված 271. Կառուցվող բնակելի տների, շենքերի և շինությունների հիփոթեքը
Բնակելի տունը, շենքը կամ շինությունը կառուցելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում` անավարտ շինարարությամբ և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով: