Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1001. Ապահովագրողի` ապահովագրական ռիսկը գնահատելու իրավունքը
Հոդված 1001. Ապահովագրողի` ապահովագրական ռիսկը գնահատելու իրավունքը
1. Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի ապահովագրվողի գույքը զննել, իսկ անհրաժեշտության դեպքում նշանակել փորձաքննություն` դրա իրական արժեքը պարզելու նպատակով:
2. Անձնական ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի կատարել ապահովագրվող անձի բժշկական քննություն` նրա փաստացի առողջական վիճակը պարզելու համար:
3. Սույն հոդվածի հիմքով` ապահովագրողի կողմից ապահովագրական ռիսկը գնահատելը պարտադիր չէ ապահովագրվողի համար, որն իրավունք ունի ապացուցել հակառակը: