Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 49 · ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ

Հոդված 904. Բանկային ավանդի պայմանագրի ձևը

գործել է մինչև 2002-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 904. Բանկային ավանդի պայմանագրի ձևը

1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր: Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե ավանդ մուծելը հավաստված է բանկային գրքույկով, բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով կամ բանկի կողմից ավանդատուին տրված այլ փաստաթղթով, որը համապատասխանում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով նման փաստաթղթերին առաջադրվող պահանջներին:

2. Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։