Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1133. Հեղինակային պայմանագիր
Հոդված 1133. Հեղինակային պայմանագիր
1. Հեղինակը կամ նրա ժառանգը կարող է հեղինակային պայմանագիր կնքելու միջոցով իր ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը փոխանցել այլ անձի:
2. Հեղինակային պայմանագիրը ենթադրվում է հատուցելի:
3. Հեղինակային պայմանագիրը կարող է կնքվել պատրաստի ստեղծագործության կամ այնպիսի ստեղծագործության նկատմամբ, որը հեղինակը պարտավորվում է ստեղծել (պատվերի պայմանագիր): Հեղինակային պայմանագիր է համարվում նաև այս կամ այն սահմաններում ստեղծագործությունն օգտագործելու թույլտվություն տալու մասին հեղինակի կամ նրա ժառանգների կնքած պայմանագիրը (հեղինակային լիցենզային պայմանագիր):