Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 797. Կոմիսիայի առարկա գույքի նկատմամբ իրավունքները
Հոդված 797. Կոմիսիայի առարկա գույքի նկատմամբ իրավունքները
1. Կոմիտենտից կոմիսիոներին փոխանցված կամ կոմիտենտի հաշվին կոմիսիոների ձեռք բերած գույքը կոմիտենտի սեփականությունն է:
2. Կոմիսիոներն իրավունք ունի, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իր մոտ պահել կոմիտենտին կամ նրա կողմից նշված անձին հանձնելու ենթակա գույքը` կոմիսիայի պայմանագրով իր պահանջներն ապահովելու համար:
Կոմիտենտին սնանկ ճանաչելու դեպքում կոմիսիոների` նշված իրավունքը դադարում է, իսկ կոմիտենտի հանդեպ ունեցած պահված գույքի արժեքի շրջանակներում նրա պահանջները բավարարվում են սույն օրենսգրքի 374 հոդվածին համապատասխան` գրավով ապահովված պահանջներին հավասար: