Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-07-04-ից մինչև 2002-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §

Հոդված 98. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը

գործել է մինչև 2002-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 98. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է նրա մասնակիցների ավանդների արժեքից: Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված չափից:

2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը:

3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով:

4. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը պակասում է կանոնադրական կապիտալի` օրենքով սահմանված նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման:

5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Վերջիններս այդ դեպքում իրավունք ունեն պահանջել վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության համապատասխան պարտավորությունները և հատուցելու վնասները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։