Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 267. Գրավ դրված հողամասի վրա գրավատուի կողմից շենքեր և շինություններ կառուցելը
Հոդված 267. Գրավ դրված հողամասի վրա գրավատուի կողմից շենքեր և շինություններ կառուցելը
1. Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասի վրա սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ: Այդ շենքերի և շինությունների վրա գրավի իրավունքը չի տարածվում, գրավատուն կարող է դրանք տնօրինել սույն օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով:
2. Եթե գրավ դրած հողամասի վրա գրավատուի շինարարությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել այդ հողամասի` հիփոթեքով գրավառուին տրամադրված ապահովության վատթարացման, գրավառուն իրավունք ունի պահանջել փոփոխելու հիփոթեքի պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ), եթե դա անհրաժեշտ է` կառուցված շենքերի կամ շինությունների վրա հիփոթեք տարածելու միջոցով: