Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
Հոդված 1128. Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը
1. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով ստեղծված ստեղծագործության (ծառայողական ստեղծագործության) նկատմամբ անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են ստեղծագործության հեղինակին:
2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ հեղինակային բացառիկ իրավունքի իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հեղինակի հետ կնքած գործատուի պայմանագիրը կարող է նախատեսել հեղինակին ծառայողական ստեղծագործությունն օգտագործելու համար վարձատրություն և պարունակել այն օգտագործելու այլ պայմաններ:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-270)
(1128-րդ հոդվածը խմբ., փոփ. 04.12.01 ՀՕ-270)