Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ §
Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձևը
Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձևը
1. Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի և գրավառուի, ինչպես նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
2. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացնի նոտարը: