Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-11-22-ից մինչև 2004-02-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1021. Վնասի հատուցման իրավունքն ապահովագրվողից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա)

գործել է մինչև 2004-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 1021. Վնասի հատուցման իրավունքն ապահովագրվողից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա)

1. Ապահովագրական հատուցումը վճարած ապահովագրողին է անցնում վճարված գումարի շրջանակներում պահանջի իրավունքը, որն ապահովագրվողն (շահառուն) ունի ապահովագրության արդյունքում հատուցված վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ գույքային ապահովագրության պայմանագրով: Դիտավորյալ վնաս պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է:

2. Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովագրվողի (շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:

3. Ապահովագրվողը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել փաստաթղթեր և ապացույցներ ու հայտնել ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

4. Եթե ապահովագրվողը (շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովագրվողի (շահառուի) մեղքով, ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջել վերադարձնելու ավելորդ վճարված հատուցման գումարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։