Հոդված 963. Գույքը հավատարմագրային կառավարման համար անհրաժեշտ գործողությունների կատարումն այլ անձի հանձնարարելը
Հոդված 963. Գույքը հավատարմագրային կառավարման համար անհրաժեշտ գործողությունների կատարումն այլ անձի հանձնարարելը
1. Հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարումն իրականացնում է անձամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
2. Հավատարմագրային կառավարիչը կարող է հանձնարարել այլ անձի` իր անունից կատարելու գույքի կառավարման համար անհրաժեշտ գործողությունները, եթե ինքը դրա համար լիազորված է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով կամ ստացել է կառավարման հիմնադրի գրավոր համաձայնությունը կամ ստիպված է դա անել հանգամանքների ուժով` կառավարման հիմնադրի կամ շահառուի շահերն ապահովելու համար և հնարավորություն չունի ողջամիտ ժամկետում ստանալ կառավարման հիմնադրի ցուցումները:
3. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իր կողմից ընտրված հանձնակատարի գործողությունների համար, ինչպես իր սեփականի: