Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-11-22-ից մինչև 2004-02-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 63 · ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1124. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը

գործել է մինչև 2004-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 1124. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը

1. Հեղինակին է պատկանում իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը:

2. Ստեղծագործության օգտագործում է համարվում դրա վերարտադրելը, տարածելը և այլ եղանակներով իրացնելը, մասնավորապես`

1) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը.

2) ստեղծագործության նյութական կրող համարվող օրինակի ցուցադրումը.

3) ստեղծագործության հրապարակային կատարումը.

4) ստեղծագործության հեռարձակումը եթեր (ռադիոյով կամ հեռուստատեսությամբ)` ներառյալ կաբելային կամ արբանյակային կապով.

5) ստեղծագործության տեխնիկական ձայնագրությունը կամ տեսագրությունը.

6) ստեղծագործության տեխնիկական ձայնագրության կամ տեսագրության վերարտադրությունը` ներառյալ ռադիոյով և հեռուստատեսությամբ.

7) ստեղծագործության թարգմանությունը կամ վերափոխումը` հետագայում դրանք օգտագործելու նպատակով.

8) քաղաքաշինական, ճարտարապետական, դիզայն նախագծի գործնական իրացումը:

3. Վերարտադրություն է համարվում ստեղծագործությանը կրկնակի օբյեկտիվ ձև տալը, թեկուզև այնպիսի, որը նա ուներ բնօրինակ վիճակում (ստեղծագործության հրատարակումը, ձայնագրությունների կամ տեսագրությունների մեկ կամ ավելի օրինակների պատրաստումը և այլն):

4. Ստեղծագործության տարածել է համարվում դրա վաճառքը, փոխանակումը, վարձույթով տալը կամ ստեղծագործության օրինակների հետ կատարվող այլ գործառնությունները` ներառյալ դրանք ներմուծելը:

5. Եթե ստեղծագործության օրինակներն օտարված են օրենքով սահմանված կարգով, ապա դրանց հետագա տարածելը թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6. Ստեղծագործությունն օգտագործված է համարվում անկախ այն բանից այն օգտագործվել է շահույթ ստանալու նպատակով, թե առանց այդ նպատակի:

7. Ստեղծագործության (գյուտերի, այլ տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական և այլ որոշումների) բովանդակությունը կազմող դրույթների գործնական կիրառումը հեղինակային իրավունքի տեսանկյունից ստեղծագործության օգտագործում չէ:

(1124-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։