Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-11-22-ից մինչև 2004-02-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 52 · ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 960. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացնելը

գործել է մինչև 2004-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 960. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացնելը

1. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացվում է կառավարման հիմնադրի այլ գույքից, ինչպես նաև հավատարմագրային կառավարչի գույքից: Այդ գույքն արտացոլվում է հավատարմագրային կառավարչի առանձին հաշվեկշռում, որով կատարվում է ինքնուրույն հաշվառում: Հավատարմագրային կառավարման հետ կապված գործունեությամբ հաշվարկների համար բացվում է առանձին բանկային հաշիվ:

2. Կառավարման հիմնադրի սնանկության դեպքում այդ գույքի հավատարմագրային կառավարումը դադարում է, և այն ընդգրկվում է մրցութային զանգվածի մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։