Հոդված 1023. Վերաապահովագրություն
Հոդված 1023. Վերաապահովագրություն
1. Ապահովագրության պայմանագրով ապահովագրողի կողմից իր վրա վերցրած ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար վճարելու ռիսկը լրիվ կամ մասնակիորեն կարող է ապահովագրվել այլ ապահովագրողի (ապահովագրողների) մոտ վերջինիս հետ կնքված վերաապահովագրության պայմանագրով:
2. Վերաապահովագրության պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն գլխով սահմանված` ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ վերաապահովագրության պայմանագրով: Ապահովագրության պայմանագրով (հիմնական պայմանագրով) վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողը վերաապահովագրության պայմանագրում ապահովագրվող է:
3. Վերաապահովագրության դեպքում ապահովագրության հիմնական պայմանագրով ապահովագրական հատուցում կամ ապահովագրական գումար վճարելու համար ապահովագրվողի առջև պատասխանատվություն է կրում այդ պայմանագրով ապահովագրողը:
4. Թույլատրվում է հերթականությամբ կնքել երկու կամ մի քանի վերաապահովագրության պայմանագրեր: