Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-11-22-ից մինչև 2004-02-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 996. Ապահովագրության պայմանագրի ձևը

գործել է մինչև 2004-02-14Բացել ARLIS-ում

Հոդված 996. Ապահովագրության պայմանագրի ձևը

1. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է:

2. Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել մեկ փաստաթուղթ կազմելու (450 հոդվածի 3-րդ կետ) կամ ապահովագրողի կողմից ապահովագրվողին, նրա գրավոր կամ բանավոր դիմումի հիման վրա իր ստորագրությամբ ապահովագրական պոլիս (վկայական, հավաստագիր, անդորրագիր) հանձնելու միջոցով:

Ապահովագրողի առաջարկած պայմաններով պայմանագիր կնքելը հավաստվում է սույն կետի առաջին պարբերությունում նշված փաստաթուղթն ապահովագրողից ընդունելով:

3. Ապահովագրողն ապահովագրության պայմանագիրը կնքելիս իրավունք ունի ապահովագրության առանձին տեսակների համար կիրառել իր կամ ապահովագրողների միության կողմից մշակված պայմանագրի (ապահովագրական պոլիսի) ստանդարտ ձևեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։