Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 22. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 22. Նախազգուշացումը և խախտումները վերացնելու հանձնարարականը

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և խախտում թույլ տված թողարկողը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի` սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական և (կամ) թողարկողի կողմից կնքվող որոշակի գործարքների, գործառնությունների դադարեցում, դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած թողարկողի համար:

3. Նախազգուշացումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։