Հոդված 1. Օրենքի հիմնական նպատակը և կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի հիմնական նպատակը և կարգավորման առարկան
1. Սույն օրենքի հիմնական նպատակներն են ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, արժեթղթերի շուկայի թափանցիկության, կայուն և արդյունավետ զարգացման ապահովումը, արժեթղթերի գնագոյացման համակարգի արժանահավատության ապահովումը, արժեթղթերի շուկայում համակարգային ռիսկերի նվազեցումը:
2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման կապակցությամբ ծագող հարաբերությունները և սահմանում է՝
1) արժեթղթերի հրապարակային առաջարկի և դրանց հրապարակային առուվաճառքի կարգը.
2) արժեթղթերի շուկայում ներդրումային ծառայությունների մատուցման և արժեթղթերի հրապարակային առևտրի կազմակերպման կարգը.
3) արժեթղթերի պահառության և հաշվարկային համակարգերի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության կարգը.
4) արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) իրավասությունները և պարտականությունները.
5) պատասխանատվությունը սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման համար:
3. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթեր թողարկող և արժեթղթերում ներդրումներ իրականացնող անձանց, արժեթղթերի կարգավորվող շուկաները և չկարգավորվող առևտրի ոլորտը, Կենտրոնական դեպոզիտարիան, սույն օրենքով լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց: