Հոդված 24. Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը
Հոդված 24. Աշխատանքային գործունեության կամ կամավոր աշխատանք կատարելու հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տալը և ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգելը
(վերնագիրը խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն, լրաց. 14.06.23 ՀՕ-213-Ն)
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշում կայացնում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում:
2. Օտարերկրացու հետ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը լուծվելու դեպքում օտարերկրացին կարող է Հայաստանի Հանրապետությունում այլ գործատուի հետ կնքել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության քարտի գործողության ժամկետը երկարաձգում է միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Աշխատանքի թույլտվության մեջ նշվում են այն աշխատանքը, որը պետք է կատարի օտարերկրացին, և այն գործատուն, որի մոտ նա անցնում է աշխատանքի: Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրվում, կամ դրա ժամկետը երկարաձգվում է աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:
(24-րդ հոդվածը խմբ. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն, խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ., լրաց. 14.06.23 ՀՕ-213-Ն)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)