Հոդված 29.1. Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը
Հոդված 29.1. Աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունը
1. Սույն օրենքով սահմանված աշխատանքի թույլտվության և դրա հիման վրա ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրումը կանոնակարգող նորմերի իրականացման նկատմամբ պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները, ըստ իրավասությունների շրջանակի, որոշվում են սույն օրենքով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հսկողության և վերահսկողության արդյունքում հայտնաբերված՝ գործատուների կողմից առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած այնպիսի կասկածի դեպքում, որ օտարերկրացին հնարավոր է ենթարկված լինի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, այդ մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և միգրացիայի բնագավառներում կառավարության լիազորած պետական մարմիններ:
(29.1-ին հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-82-Ն, խմբ., փոփ. 27.05.21 ՀՕ-267-Ն)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)