Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿԱՄԱՎՈՐ ՀԵՌԱՆԱԼԸ ԵՎ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ

Հոդված 36. Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 36. Արտաքսման մասին որոշումն ի կատար ածելը

1. Արտաքսման մասին որոշման վերաբերյալ նշում է կատարվում օտարերկրացու անձնագրում:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ի կատար է ածում օտարերկրացու արտաքսման մասին որոշումը:

2.1. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում դատավճռով սահմանված ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո: Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համաձայնություն է ձեռք բերում դատապարտյալին պատժի մնացած մասը կրելու նպատակով իր քաղաքացիության երկիր փոխանցելու վերաբերյալ, ապա արտաքսման որոշումը համարվում է ի կատար ածված դատապարտյալի փոխանցումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմնի ծանուցումն ստանալուց հետո:

2.2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար ածելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության բնագավառում լիազորված պետական մարմինը օտարերկրացու՝ ազատազրկման ձևով պատժի կրման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական մարմնին:

2.3. Այն դեպքերում, երբ օտարերկրացին սահմանված կարգով ապաստանի հայց է ներկայացնում լիազոր մարմին, ապա սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կայացված արտաքսման որոշումն ի կատար է ածվում նրա հայցի վերաբերյալ վերջնական մերժման որոշումն ընդունվելուց հետո՝ ներառյալ դատական կարգով բողոքարկումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է արտաքսված օտարերկրացիների առանձին հաշվառում, որոնց մասին տվյալները մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:

4. Արտաքսման մասին արտաքսվող օտարերկրացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացվում է եռօրյա ժամկետում:

5. Արտաքսման ծախսերը օտարերկրացու կողմից չհոգալու դեպքում կատարվում են Հայաստանի Հանրապետական պետական բյուջեից:

(36-րդ հոդվածը լրաց. 24.10.19 ՀՕ-204-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-471-Ն)

(16.12.22 ՀՕ-471-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։