Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 29. Անօրինական միգրացիայի դեմ պայքարը

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 29. Անօրինական միգրացիայի դեմ պայքարը

1. Եթե գործատուն Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած օտարերկրացի աշխատողին չի ապահովում այն աշխատանքով, որի համար օտարերկրացուն սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրվել է ժամանակավոր կացության կարգավիճակ, ապա գործատուն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով հոգում է նրա, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների, որոնց թույլատրվել է ուղեկցել կամ միանալ նրան, ապրուստի, անձնական ունեցվածքի փոխադրման ծախսերը, ինչպես նաև վերադարձի ծախսերն իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրացի աշխատողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով:

2. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն անվճար խորհրդատվություն է տրամադրում գործատուներին և օտարերկրացիներին միասնական էլեկտրոնային հարթակը կիրառելու վերաբերյալ:

(29-րդ հոդվածը խմբ. 22.06.15 ՀՕ-82-Ն. փոփ., խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։