Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից
Հոդված 30. Օտարերկրացիների կամավոր հեռանալը Հայաստանի Հանրապետությունից
Օտարերկրացին պարտավոր է կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե՝
ա) լրացել է նրա մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը.
բ) առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված հիմքերը.
գ) մերժվել է նրա` կացության կարգավիճակ ստանալու կամ ժամկետը երկարաձգելու համար դիմումը.
դ) նա սույն օրենքի 21-րդ հոդվածի «ա»-«դ» կետերում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից.
ե) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվել, կամ լրացել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերով սահմանված հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետը:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը չի տարածվում այն օտարերկրացու նկատմամբ, որը օրենքով նախատեսված կարգով գտնվում է մտորման ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետում նշված դեպքում օտարերկրացին պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու համար նրա նկատմամբ չի կարող կիրառվել վարչական պատասխանատվության միջոց:
(30-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-214-Ն, փոփ. 24.10.19 ՀՕ-204-Ն, փոփ., լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ. 14.06.23 ՀՕ-213-Ն)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)
(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)