ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 2 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 10. Ընկերության ֆիրմային անվանումը
Հոդված 10. Ընկերության ֆիրմային անվանումը
1. Ընկերությունն ունի ֆիրմային անվանում, որը պետք է ներառի «ապահովագրական» բառը, իսկ բացառապես վերաապահովագրությամբ զբաղվող Ընկերության ֆիրմային անվանումը՝ «վերաապահովագրական» բառը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջը չի տարածվում ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունների վրա:
3. Ընկերություններն իրավունք չունեն իրենց ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են տվյալ Ընկերության ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ թյուր ենթադրության տեղիք տալ: