Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-14-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸԳլուխ 23 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 136. Լուծարային հանձնաժողովը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 136. Լուծարային հանձնաժողովը

1. Ընկերության լուծարային հանձնաժողովը ստեղծվում է Ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում:

2. Լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով:

3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձինք:

4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ Ընկերության գործադիր մարմինը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող Ընկերության կառավարման լիազորությունները:

6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից` հնգօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին Ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրից:

7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում Ընկերության լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։