Հոդված 157. Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը
Հոդված 157. Օրենքով սահմանված ժամկետների կասեցումը
1. Սույն օրենքով սահմանված գրանցելու և լիցենզիա տալու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, գրանցելու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետները Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող են Կենտրոնական բանկի կողմից կասեցվել, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
2. Գրանցելու և լիցենզիա տալու, հաշվառելու, նախնական համաձայնություն տալու, համաձայնություն տալու, գրանցելու, հավանություն տալու կամ սույն օրենքի հիման վրա ցանկացած այլ իրավական ակտ ընդունելու համար սահմանված ժամկետներում Կենտրոնական բանկի կողմից անձի դիմումը, միջնորդագիրը, հայտը կամ ցանկացած այլ միջնորդությունը չմերժելու կամ սահմանված ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում օրենքով սահմանված իրավական ակտերը համարվում են Կենտրոնական բանկի կողմից ընդունված: