Հոդված 118. Ապահովագրական գաղտնիքի տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները
Հոդված 118. Ապահովագրական գաղտնիքի տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքի 112-115.1-րդ հոդվածներին համապատասխան, տրամադրում են միայն իրենց հաճախորդի, իսկ Բյուրոն` իր անդամների հաճախորդների վերաբերյալ: Ընդ որում, եթե հաճախորդների՝ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կամ Բյուրոյի մոտ պահվող փաստաթղթերում նշված են այլ անձանց կամ կազմակերպությունների անուններ կամ անվանումներ, գործարքի (գործառնության) պայմաններ և նման այլ տեղեկություններ, դրանք սույն հոդվածի իմաստով համարվում են հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ:
2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն և Բյուրոն իրավունք չունեն իրենց հաճախորդի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տեղեկություններ տրամադրելիս վերջինիս կնքած պայմանագրերի կամ այլ գործարքների (գործառնությունների) կողմ հանդիսացող անձանց և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, եթե դրանք չեն պահանջվել սույն օրենքով սահմանված կարգով:
(118-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն, փոփ. 25.03.20 ՀՕ-203-Ն)