ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 19 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ
Հոդված 101. «Ապահովագրական գործակալ» բառերի օգտագործումը
Հոդված 101. «Ապահովագրական գործակալ» բառերի օգտագործումը
1. «Ապահովագրական գործակալ» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը և թարգմանությունները կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք:
2. Ապահովագրական գործակալն իրավունք չունի իր ֆիրմային անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են տեղիք տալ թյուր ենթադրության՝ տվյալ ապահովագրական գործակալի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ: