Հոդված 97. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը
Հոդված 97. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը
1. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա կարող է ստանալ միայն առևտրային կազմակերպությունը:
2. Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիա ստանալու համար առևտրային կազմակերպությունը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, բովանդակությամբ ու կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
1) միջնորդագիր.
2) սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատվությունն ապահովագրող պայմանագիրը.
3) առևտրային կազմակերպության մասնակիցների մասին տեղեկատվություն.
4) առևտրային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը՝ ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատու անձինք նշանակելու մասին.
5) ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատու անձանց գործունեության մասին տեղեկանք, դրանց վավերացված ստորագրությունների նմուշները.
6) ապահովագրական բրոքերային կազմակերպության գործունեության կանոնակարգերը.
7) ապահովագրական բրոքերի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարություն.
8) ապահովագրական բրոքերային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնացություն ունեցող անձանց, նրանց անհատական տվյալների, դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (եթե այդ դատվածությունը հանված կամ մարված է օրենքով սահմանված կարգով) մասին գրավոր հայտարարություն) և մասնակցության չափի մասին տեղեկություններ.
9) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանած այլ փաստաթղթեր:
(97-րդ հոդվածը լրաց. 28.06.19 ՀՕ-108-Ն)