ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 153. Ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության սահմանափակումները
Հոդված 153. Ապահովագրական, վերաապահովագրական և ապահովագրական միջնորդային գործունեության սահմանափակումները
Ապահովագրական, վերաապահովագրական, ապահովագրական միջնորդային գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով, ինչպես նաև ԱՊՊԱ իրականացնելու համար Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ պահանջներ, սահմանափակումներ կամ իրականացման հատուկ կարգ նախատեսել վերահսկվողի կամ նրա ապահովագրական կամ այլ գործառնությունների կամ դրանց մի մասի, ներդրումների առանձին տեսակների համար:
(153-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն)