Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-14-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸԳլուխ 21 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

Հոդված 124. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 124. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրը

1. Ապահովագրական պորտֆելի փոխանցման համար փոխանցող և ստանձնող Ընկերությունները կնքում են ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիր, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

2. Պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթներ, որոնք խախտում կամ կարող են խախտել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների իրավունքներն ու օրինական շահերը, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո:

3. Մինչև պայմանագրի կնքումն այն պետք է հաստատվի փոխանցող և ստանձնող Ընկերությունների խորհուրդների կողմից: Եթե փոխանցող Ընկերությունը գտնվում է ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարման ներքո կամ լուծարման գործընթացում, ապա փոխանցման պայմանագիրը ստորագրում է ադմինիստրացիայի ղեկավարը կամ լուծարային կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի նախագահը:

4. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագիրն ուժի մեջ է մտնում փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից պորտֆելի փոխանցման թույլտվություն տրամադրելու օրվանից:

5. Ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցումը պետք է իրականացվի ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրում նշված ժամկետում, բայց ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից` 90 օրվա ընթացքում:

6. Ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելի փաստացի փոխանցման գործընթացի ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական պորտֆելը փոխանցող և ստանձնող Ընկերությունների լիազորած անձանց ստորագրություններով վավերացված հանձնման-ընդունման ակտը ներկայացնում է Կենտրոնական բանկ:

7. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ստանձնող Ընկերությունը դառնում է փոխանցված ապահովագրության պայմանագրերի կողմ՝ ապահովագրողի կարգավիճակով և կրում է ապահովագրողի օրենքով և պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

(124-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։