Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-05-14-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸԳլուխ 20 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոդված 109. Ապահովագրական գաղտնիքի հրապարակման արգելումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 109. Ապահովագրական գաղտնիքի հրապարակման արգելումը

1. Ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումն այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով՝ արգելվում է:

2. Սույն հոդվածը չի տարածվում Ընկերության հաճախորդի վրա՝ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման մասով:

3. Որոշակի հաճախորդի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները՝ սույն օրենքի 117-րդ հոդվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։