Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Հոդված 11. Պրոբացիայի ծառայությունում կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Պրոբացիայի ծառայությունում կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

1. Պրոբացիայի ծառայությունում կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչումի շնորհման մասին իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից: Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչման ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

2. Պետական այլ մարմիններում ծառայած և Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակված պրոբացիայի ծառայողներին հերթական կոչումը շնորհելիս հաշվի է առնվում նաև այդ մարմիններում տվյալ կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը:

(11-րդ հոդվածը լրաց. 13.11.25 ՀՕ-375-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։