Հոդված 41. Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները
Հոդված 41. Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները
1. Պրոբացիայի ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:
2. Պրոբացիայի ծառայության պետը՝ Նախարարի համաձայնությամբ, պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը երկարաձգում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե առկա չեն Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ հանդիսացող՝ օրենքով սահմանված հիմքեր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը լրանալու դեպքում Պրոբացիայի ծառայությունից ազատումը կատարվում է սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին, եթե պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի երկարաձգվել: