Հոդված 39. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
Հոդված 39. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
1. Պրոբացիայի ծառայողը Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`
1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե պրոբացիայի ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
3) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
4) դատարանի վճռի հիման վրա պրոբացիայի ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:
2. Պրոբացիայի ծառայողին Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում: