Անցնել բովանդակությանը
Գլուխ 15 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 59. Պրոբացիայի քաղաքացիական ծառայողների հետագա պաշտոնավարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 59. Պրոբացիայի քաղաքացիական ծառայողների հետագա պաշտոնավարումը

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են պաշտոնավարել և իրականացնել Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթները մինչև Նախարարի որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգման արդյունքներով Պրոբացիայի ծառայության պաշտոնների նշանակվելը։

2. Պրոբացիայի ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են որակավորման ստուգման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որակավորման ստուգումը չանցած ծառայողներն ազատվում են զբաղեցրած պաշտոններից։

3. Որակավորման ստուգումն անցկացվում է Նախարարի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։