Հոդված 43. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը
Հոդված 43. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը
1. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված պրոբացիայի ծառայողները: Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:
2. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում պրոբացիայի ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, սակայն ոչ ավելի, քան մինչև պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը:
3. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար պրոբացիայի ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում պրոբացիայի ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է Պրոբացիայի ծառայությունից, ապա պրոբացիայի ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակահատվածին համապատասխան:
4. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: