Գլուխ 8 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 31. Պրոբացիայի ծառայողի համազգեստը, ծառայողական վկայականը
Հոդված 31. Պրոբացիայի ծառայողի համազգեստը, ծառայողական վկայականը
1. Պրոբացիայի ծառայողին կարող է տրվել պրոբացիայի ծառայողի համազգեստ, որի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև այն կրելու ժամկետները սահմանում է Նախարարը:
2. Պրոբացիայի ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրելու կարգը սահմանում է Նախարարը: