Գլուխ 13 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Հոդված 49. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը
Հոդված 49. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացության քննարկումը
1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունում է եզրակացություն, որն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին և տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և արդյունքների մասին ընդունում պրոբացիայի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու վերաբերյալ որոշում: