Հոդված 52. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ գործադրելու պայմաններն ու սահմանները
Հոդված 52. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ գործադրելու պայմաններն ու սահմանները
1. Պրոբացիայի ծառայողը սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, եթե այլ միջոցները չեն ապահովում իր վրա դրված պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելիս պրոբացիայի ծառայողը պարտավոր է`
1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պրոբացիայի ծառայողի կյանքի կամ առողջության համար.
2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.
3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման դեպքում պրոբացիայի ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով:
4. Ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին Պրոբացիայի ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
5. Ֆիզիկական ուժը և հատուկ միջոցները լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: