Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18. Պրոբացիայի ծառայողի մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Պրոբացիայի ծառայողի մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը

1. Պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացիները հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են անցնել մասնագիտական պատրաստում:

2. Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող պրոբացիայի ծառայողները ենթակա են վերապատրաստման՝ պրոբացիայի ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված՝ պրոբացիայի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ: Պրոբացիայի ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Նախարարը: Պրոբացիայի ծառայողների վերապատրաստումն իրականացվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված միջոցների հաշվին։

3. Պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցների հաշվին վերապատրաստվելուց հետո (բացառությամբ կատարողականի գնահատականի արդյունքներով պարտադիր վերապատրաստման)՝ մեկ տարվա ընթացքում, Պրոբացիայի ծառայությունից ազատվելու դեպքում փոխհատուցում է իր վերապատրաստման համար կատարված ծախսերը՝ ծառայություն չիրականացրած ամիսներին համամասնորեն (մեկ ամսվա փոխհատուցման չափը հաշվարկվում է կատարված ընդհանուր ծախսը բաժանելով 12 ամսվա):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։