ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 30 · ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՄՈՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 245. Դատարանի վճիռը
Հոդված 245. Դատարանի վճիռը
1. Առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ, եթե գործի քննության ընթացքում հաստատվում է, որ`
1) գույքը տիրազուրկ է,
2) այն անցել է դիմողի տիրապետման տակ` օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկով: