Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-26-ից մինչև 2018-11-17։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 45. Մասնագետը

գործել է մինչև 2018-11-17Բացել ARLIS-ում

Հոդված 45. Մասնագետը

1. Մասնագետը տեսական կամ կիրառական գիտելիքներ ունեցող ֆիզիկական անձն է, որը գործին մասնակցող անձի միջնորդությամբ հրավիրվում է դատական նիստին՝ գործի քննության համար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ առանց նախնական հետազոտությունների իրականացման մասնագիտական բացատրություններ տալու համար:

2. Որպես մասնագետ կարող է հրավիրվել համապատասխան կրթություն, ունակություն, հմտություն կամ փորձ, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ նաև որակավորում (թույլտվություն, լիցենզիա, արտոնագիր և այլն) ունեցող լրիվ գործունակ անձը:

3. Անձը, որին դատարանը հրավիրել է որպես մասնագետ, պարտավոր է ներկայանալ առաջին կանչով և դատական նիստում տալ բանավոր բացատրություններ:

4. Մասնագետն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ ծանոթանալու գործի նյութերին, մասնակցելու դատական նիստերին, խնդրելու դատարանին տրամադրել լրացուցիչ նյութեր:

5. Մասնագետը կարող է հրաժարվել բացատրություններ տալ այն հարցերի վերաբերյալ, որոնք դուրս են իր հատուկ գիտելիքների շրջանակներից, պահանջում են փորձաքննության անցկացում, ինչպես նաև այն դեպքերում, երբ իրեն տրամադրված նյութերն անբավարար են դատարանի և գործին մասնակցող անձանց հարցերին պատասխանելու համար:

6. Մասնագետը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ակնհայտ կեղծ բացատրություններ տալու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։