Հոդված 280. Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո
Հոդված 280. Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո
1. Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու մասին դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում այդ արժեթղթով վճարումները կամ հանձնումներն արգելելու մասին:
2. Դատարանը դիմողի հաշվին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում մամուլում:
3. Հաղորդագրությունը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (անվանումը) և նրա հաշվառման (գտնվելու) վայրը, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վայրը.
3) կորցրած արժեթղթի անվանումը, ռեկվիզիտները և մյուս տարբերիչ հատկանիշները.
4) արժեթուղթը տիրապետողին ուղղված առաջարկ` հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում հայտնելու դատարանին այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին և ներկայացնելու դրա բնօրինակը կամ պատճենը: