Հոդված 332. Արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմում ներկայացնելը
Հոդված 332. Արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմում ներկայացնելը
1. «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 13-րդ հոդվածի 3-րդ մասով, 14-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերում արբիտրաժը կամ արբիտրաժային վարույթի մասնակիցն իրավունք ունի դիմելու դատարան՝ արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումով:
2. Դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատարան:
3. Դիմումը կարող է ներկայացվել դատարան մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ կարող էր իմանալ դիմում ներկայացնելու հիմք հանդիսացող հանգամանքների մասին, եթե այլ ժամկետ սահմանված չէ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ արբիտրաժային համաձայնությամբ: