Հոդված 342. Դիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 342. Դիմումին ներկայացվող պահանջները
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
2) կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները,
3) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը,
4) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը,
5) ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու խնդրանքը:
2. Դիմումին կցվում են՝
1) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման օրինակը,
2) օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը,
3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:
3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 341-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածի պահանջների խախտմամբ: