Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-26-ից մինչև 2018-11-17։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ԱՊԱՑՈՒՑՈՒՄԸ

Հոդված 80. Իրեղեն ապացույցի հետազոտումը

գործել է մինչև 2018-11-17Բացել ARLIS-ում

Հոդված 80. Իրեղեն ապացույցի հետազոտումը

1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է զննման միջոցով` իրեղեն ապացույցի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հատկանիշները բացահայտելու նպատակով` զննման օբյեկտն առաջին ատյանի դատարանի կողմից նկարագրվելու եղանակով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող է ներգրավվել փորձագետ, մասնագետ կամ վկա։

2. Զննումը կատարվում է դատական նիստում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա առաջին ատյանի դատարանը զննումը կատարում է տեղում։

3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը։ Գործին մասնակցող անձինք ծանուցվում են զննում կատարելու ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար։

4. Զննման ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում զննում կատարելու ընթացքն ապահովելու մասին և դրա հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Զննման արդյունքներն առաջին ատյանի դատարանի խոսքից բառացի արձանագրվում են։ Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ օգտագործված կամ ստուգված պլանները, գծագրերը, լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, զննման ժամանակ կատարված լուսանկարները կամ տեսագրությունները, ինչպես նաև այլ փաստաթղթեր։

6. Առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ ապացույցների ապահովման կարգով հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։