Հոդված 168. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանումը
Հոդված 168. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանումը
1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել մասնավոր և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիքի պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:
2. Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:
3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի առավել զգայուն հարցերին վերաբերող ապացույցները վարույթի շահագրգիռ մասնակցի պահանջով կամ դատարանի նախաձեռնությամբ հետազոտվում են դռնփակ դատական նիստում:
4. Գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքով ձեռք բերված՝ վարույթին չվերաբերող և անձի մասնավոր կամ ընտանեկան կյանքին առնչվող նյութերը պահվում են առանձին և չեն կարող օգտագործվել տվյալ քրեական վարույթում, բացառությամբ երբ վարույթի մասնավոր մասնակիցը վիճարկում է դրանց վերաբերելիությունը: Նշված նյութերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամիս անց: